ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Մեր «կապիտալիստական» կենցաղը

Մեր «կապիտալիստական» կենցաղը
05.02.2025 | 08:13

Խորհրդային տարիները տեսած ընկերներ, հիշու՞մ եք, թե ձեր տան փաստաթղթերը քանի հատ էին ու որտեղ էին պահվում: Դրանք ծննդյան վկայական, անձնագրերն էին, խնայգրքույկն ու էլեկտրաէներգիայի մուծման գրքույկը: Մեկ էլ ատեստատ-դիպլոմները: Այդ բոլորը հերանցս տանը պահվում էր մի շագանակագույն, հնամաշ կաշվե պայուսակում: Բայց, ինչպես կարգին արձակագիրը կասեր, դա անվերադարձ անցյալ է, ու մոռացության ոսկի փոշին է նստել մեր հիշողության մարգարտահատիկներին: Թոթափենք վերհուշի փոշին ու վերադառնանք զարգացած կապիտալիզմի մերօրյա կենցաղին, ավելի ճիշտ, այն մասին, որ թղթաբանությանն է վերաբերվում:

Ընկերներ, յուրաքանչյուր ընտանիք իր գրապահոցը (канцелярия) պիտի ունենա՝ պատասխանատու գործավարով, որպեսզի համակարգի զանազան հիմնարկների հետ փաստաթղթաշրջանառությունը, հետևի դրանց կատարման և պիտանելիության ժամկետներին, կանխավ միջոցառումներ ձեռնարկի՝ անսպասելի տհաճ միջադեպերից խուսափելու համար: Զանազան հարկեր, տուրքեր, տուգանքներ, անձնագրերի, վարորդական իրավունքների ժամկետներ, ապահովագրություններ, պարտքեր ու բանկային հաշիվներ, ուսման ու կոմունալ-կենցաղային վճարներ, զանազան ծառայությունների պայմանագրեր, երաշխիքային ժամկետում գտնվող տեխնիկա և այլն, և այլն: Դիպլոմների ու սեփականության մասին հավաստագրերի, ջրամատակարարման , գազամատակարարման, ջրահեռացման սխեմաների, տան հատակագծի, հաշվիչների պիտանելիության ակտերի մասին էլ պիտի նշեմ: Որովհետև պարբերաբար պիտի ստուգել, որպեսզի որևէ հաշվիչ ժամկետանց չլինի, այլապես «Գազպրոմը» կամ էլցանցը քեզնից երեք տակ կաշի կքերթեն:

Աստված մի արասցե, եթե որևէ հարցով դիմելու լինես դատարան կամ տան մեջ մի դուռ տեղափոխես, պիտի աշխատանքից ազատվես՝ 100 միլիոն նոր ակտ ու տեղեկանք հավաքելու համար:

Հիմա մի պահ նորից տեղափոխվենք արևաշող խորհրդային անդառնալի անցյալ ու մի հարց տանք միայն.

- Բա մենք սրա՞ն էինք արժանի:

Ռուզաննա Պետրոսյան

Դիտվել է՝ 7515

Մեկնաբանություններ